Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մեկ տարով արգելվել է Եվրոպայում և ԱՄՆ֊ում ցուցահանդեսների կազմակերպումը

06.24.2022

Պետական Էրմիտաժը հայտարարել է, որ մեկ տարով արգելք է սահմանել Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում գտնվող այս մշակութային հաստատության կողմից Եվրոպայում և ԱՄՆ֊ում ցուցահանդեսների կազմակերպման հարցում։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Նշենք, որ հունիսի 21֊ի դրությամբ, ըստ պլանի, հիմնական պահման վայր են վերադարձվել թանգարանի սեփականությունը հանդիսացող այն բոլոր ցուցանմուշները, որոնք ներկայացվել են արտասահմանյան ցուցահանդեսներում։ Դրանցից վերջինները եղել են Տիցիանի «Երիտասարդ կնոջ դիմանակար» և Կարիանիի «Գայթակղություն» կտավները։

Էրմիտաժի «Վկոնտակտե» սոցիալական էջը հիշեցրել է, որ 1990֊ական թվականներին թանգարանը մորատորիում էր հայտարարել նաև Ռուսաստանի ողջ տարածքի նկատմամբ՝ ցուցանմուշների անվտանգության և ֆինանսական մեծ ռիսկերի հետ կապված պատճառներով։

Այդ նույն հաղորդագրության մեջ խոսվում է նաև այն ցուցահանդեսների մասին, որոնք անցկացվում են Ռուսաստանի մի շարք տարածաշրջանների Էրմիտաժի մասնաճյուղերում (Էրմիտաժի արբանյակներում)։

Հիշեցնենք, որ 2022թ․֊ի ապրիլ ամսին սահմանված պատժամիջոցների պատճառով Ֆինլանդիայի հետ Ռուսաստանի սահմանի մոտ բարդություններ էին առաջացել ռուսական մի շարք թանգարաններին, այդ թվում նաև Էրմիտաժին պատկանող մի քանի բեռնատար ծավալ զբաղեցնող արվեստի գործերը վերադարձնելու հարցում։

Նշենք, որ, ի վերջո, դրանք, թեև ուշացումով, բայց բարեհաջող վերադարձվել են ըստ պատկանելույն։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 91 անգամ