Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ խորհրդարանի ղեկավարի, մանկական կինոյի մասնագետներն աներևութացել են

06.28.2022


Ռուսաստանի դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ իրենց երկրում այսօր չկան մանկական վառ կինեմատոգրաֆիստներ, գրողներ։ Նրա կարծիքով որպես ժանր մանկական կինոն ճգնաժամի մեջ է և դա կապ ունի ոչ միայն անբավարար ֆինանսավորման հետ։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Վալենտինա Մատվիենկոն այդ միտքը բարձրաձայնել է ընտանիքի և երեխաների պաշտպանության պետական քաղաքականության ոլորտում Ռուսաստանի նախագահին կից գործող խորհրդի նիստի ժամանակ։ Արձագանքելով դաշնային խորհրդի նախագահին «Մոսֆիլմ․ կինոստուդիայի հայազգի ղեկավար Կարեն Շախնազարովը նույնպես նշել է մանկական կինոյի վերաստեղծման անհրաժեշտությունը։

Նկատի ունենալով մանկական կինոարտադրության համար անհրաժեշտ մասնագետների գոյությունը, Մատվիենկոն նաև ընդգծել է, որ «Գուցե նրանք կան, սակայն հարկավոր է հայտնաբերել։ Նրանք ինչ֊որ տեղ են աներևութացել․․․»։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 129 անգամ