Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Աուդիո և թվային գրքերը՝ ավանդական կրիչներին այլընտրանք

06.29.2022


Ռուսական «Լիտռես» գրքային ծառայությունը սկսել է աուդիոգրքերի և դրանց թվային տարբերակների բաժանորդագրության գործընթաց։ Ինչպես հաղորդել են ընկերության մամլո ծառայությունից բաժանորդագրության ցանկում ընդգրկված է ավելի քան 190 հազար թվային ստեղծագործություն, այդ թվում նոր ստեղծագործություններ և բեսթսելերներ։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

«Բաժանորդագրության մոդելը ծանոթ է և ունի սովորական ձևաչափ երաժշտական և տեսածառայություններից օգտվողների համար»,֊ նշված է «Լիտռես»֊ի հաղորդագրության մեջ։ Այն ամենածավալուն կատալոգներից մեկն է ռուսական բաժանորդագրական ծառայությունների շարքում։

Բաժանորդագրության արժեքը մեկ ամսվա համար սահմանված է 399 ռուբլի


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 75 անգամ