Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կադրային փոփոխություններ մեգապոլիսի մի շարք թատրոններում

06.30.2022


Ռուսաստանի մայրաքաղաքի թատրոններում իրականացվում են կադրային փոփոխություններ, որոնք ենթադրել են տալիս, որ տեղաշարժեր պետք է ակնկալել նաև թատրոնների ստեղծագործական գործունեության մեջ։

Օրերս, օրինակ, Մոսկվայի մշակույթի դեպարտամենտը միանգամից աշխատանքից ազատել է երեք՝ «Գոգոլ Կենտրոն», «Սովրեմեննիկ» և «Ժամանակակից պիեսի դպրոց» առաջատար թատրոնների ղեկավերներին և նրանց փոխարեն նշանակել նոր դեմքերի, իսկ ՝ «Սովրեմեննիկ»֊ի պարագայում գեղարվեստական ղեկավար Վիկտոր Ռիժակովի փոխարեն թատրոնի ղեկը կվստահվի գեղարվեստական խորհրդին։ Այդ մասին «ՏԱՍՍ»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»։

Նոր նշանակումները կապված են այդ թատրոնների նախկին ղեկավարների հետ կնքված պայմանագրերի ժամկետները լրանալու և աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու հետ։

Նշենք, որ «Գոգոլ Կենտրոն» թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսեյ Ագրանովիչին կփոխարինի Անտոն Յակովլևը (ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Յակովլևի որդին), իսկ «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում մինչև հիմա աշխատող Իոսիֆ Ռայխելգաուզին նույն պաշտոնում կփոխարինի Դմիտրի Աստրախանը, որի բեմադրական փորձառությունը ընդգրկում է 40 թատերական ներկայացում, ինչպես նաև բազմաթիվ ֆիլմեր ու սերիալներ։

Ավելացնենք, որ Մոսկվայի քաղաքային մշակույթի դեպարտամենտը նաև հայտարարել է, որ «Գոգոլ կենտրոն» թատրոնը լուծարելու մասին տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 105 անգամ