Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Օրենքի նախագիծ արվեստի օտարերկյա գործիչներին ներգրավելու համար

07.06.2022

Ռուսաստանի մշակույթի նախարարությունում մշակում են օրենքի նախագիծ, որը հնարավորություն է տալու այդ երկրի մշակութային հաստատություններին առավել ակտիվորեն ներգրավել իրենց գործունեության տիրույթում ստեղծագործական ոլորտի օտարերկրյա բարձրակարգ մասնագետների։ Այդ մասին «teatral-online.ru»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։

Այս նախագծով առաջարկվում է փոփոխել դաշնային օրենքի 13֊րդ հոդվածը, որը սահմանում է Ռուսաստանում օտարերկրյա քաղաքացիների իրավական կացությունը։ Օտարերկրյա բարձրակարգ մասնագետների ներգրավմանն ուղղված բոլոր ծախսերը պետք է իրականացնեն համապատասխան մշակութային հաստատությունները։

Ռուսաստանի դաշնային նշանակության թատրոնները և համերգներ կազմակերպող կառույցները ամեն տարի արտասահմանից իրենց մշակութային կյանք են ներգրավում արվեստի տարբեր ոլորտներում գործող մոտ 700 մասնագետի (ռեժիսորներ, բալետմայստերներ, նկարիչներ, դիրիժորներ, դերասաններ)։

Նշվում է, որ այս օրենսդրական նորամուծությունը կնպաստի արվեստի ոլորտում միջազգային նախագծերի օժանդակմանը, արգասաբեր ստեղծագործական փորձի փոխանակմանը, խաղացանկային առաջարկությունների հարստացմանը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 105 անգամ