Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կ․ Շահնազարով․ «Պետք է վերակողմնորոշվել»

07.07.2022

Ռուսաստանի կինոարդյունաբերության զարգացման համար պահանջվում է եռակի անգամ ավելացնել ֆիլմերի թողարկումը՝ նվազագույնը տարեկան մինչև 300 կինոժապավեն։ «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովի հայտարարությունը փոխանցում է «Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Շահնազարովը նշել է, որ ռուսաստանյան կինեմատոգրաֆիան դուրս է եկել խորհրդային համակարգից, սակայն չի մտել իսկական շուկայական հարաբերությունների մեջ և տատանվում է այդ երկուսի միջև։

«Մինչև փետրվարի 24֊ը (նկատի ունի ռուսական զորքերի ներխուժումը Ուկրաինա֊խմբ․) այդ ամենը ինչ֊որ կերպ աշխատում էր, սակայն հիմա այդպես չի կարող ստացվել»,֊ նշել է Շահնազարովը։

Ըստ նրա անհրաժեշտ է ուժգնացնել կինոարտադրությունը։ «Մենք ստեղծում ենք տարեկան 100 կինոնկար, իսկ անհրաժեշտ է նվազագույնը 300»,֊ ընդգծել է նա և կարծիք հայտնել, որ անհտաժեշտ է համակարգը փոխել, իսկ դա պետք է կատարի պետությունը։

Շահնազարովը նաև նշել է, որ ռուսական կինովարձույթը տակավին մինչև վերջերս շատ ամուր կախված էր հոլլիվուդյան կինոստուդիաներից, սակայն ընթացիկ իրավիճակում կինովարձույթի ընկերությունները պետք է գտնեն նոր ճանապարհներ, որպեսզի կարողանան շարունակել աշխատանքը։ Նա նշել է, որ պետք է աշխատանքներն այժմ բացազատվեն Չինաստանի, Ասիայի, Լատինական Ամերիկայի և, նույնիսկ, որոշակի եվրոպական երկրների ուղղությամբ։ «Պետք է վերակողմնորոշվել»,֊ հայտարարել է Շահնազարովը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 122 անգամ