Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դասական կտավների անիմացված պատկերներն՝ ըստ Նալինի Մալանիի

07.11.2022


Լոնդոնի Ազգային պատկերասրահը հայտարարել է, որ 2023թ․֊ին կկազմակերպի ժամանակակից արվեստի յուրահատուկ ցուցահանդես, որտեղ կներկայացվեն անիմացված նկարներ։ Այդ մասին «ՏԱՍՍ․֊ի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»։

Նախագծի հեղինակը հնդիկ նկարչուհի Նալինի Մալանին է, որն առաջինն է այս ոլորտում արժանացել լոնդոնյան ցուցասրահի կողմից հատկացվող կրթաթոշակի։ Նա ցուցահանդեսում կներկայացնի հանրահայտ դասական կտավների իր անիմացված պատկերացումները։

Պատկերասրահի տնօրեն Գաբրիելա Ֆինալդիի ասելով Մալանին առաջարկում է քննադատորեն նայել ավանդական նկարներին։ Հնդիկ նկարչուհին իր անիմացիոն պատկերները ստանալիս ներշնչվել է այնպիսի վրձնի վարպետների աշխատանքներով ինչպիսիք են՝ Կարավաջոն, Անյելո Բրոնզինոն, Յան վան դեր Վեննը, Յոհան Ցոֆֆանին։ Նա վերափոխել է նրանց աշխատանքները՝ փորձելով դինամիզմ հաղորդել իր նկարած անիմացիային։

Ցուցադրանքը, Լոնդոնից բացի, կներկայացվի նաև անգլիական Բաթ քաղաքի Հոլբորնի թանգարանում։ Այս հաստատության տնօրեն Քրիս Սթիվենսոնը հայտարարել է, որ իրենց համար «մեծ պատիվ է աշխատել այնպիսի մակարդակի արվեստագետի հետ, ինչպիսին Նալինի Մալանին է։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 97 անգամ