Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Լիդիա Քոչարյանը վերադարձվեց հեղինակավոր մրցույթի մասնակիցների կազմ

07.13.2022


Ռուսաստանցի ջութակահարներ Լիդիա Քոչարյանը, Կարոլինա Ավերինան և Անաստասիա Պենտինան կմասնակցեն Իտալիայում անցկացվող Ռուդոլֆո Լիպիցերի անվան միջազգային մրցույթին։ Այդ մասին «Classical Music News»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «/teatral-online.ru»֊ին։
Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ երաժիշտները զրկվել էին այդ մրցույթին մասնակցելու հնարավորությունից։

Ինչպես հաղորդվում է տեղեկատվության մեջ, «ազգային հատկանիշներով» հեռացված ռուսաստանցի ջութակահարուհիներին վերադարձրել են մրցույթի մասնակիցների կազմ։

Մրցույթի անցկացմամբ զբաղվող կառավարման խորհուրդը որոշել է հրաժարվել ռուսաստանցի երաժիշտների հեռացման մտքից։ Ֆրիուլի֊Ջուկիայի Վենետիկի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Պաոլո Պետիցիոլին հաստատել է, մրցույթի կանոնադրության այն դրույթի գոյությունը, որ դրան կարող են մասնակցել ցանկացած երկրի ներկայացուցիչներ։ Նա նաև նշել է, որ ռուսաստանցի երաժիշտերի հետ կատարվածը տեղի է ունեցել ոչ առանց քաղաքային իշխանության և հասարակության ներկայացուցիչների ճնշումների։

Երաժշտական մրցույթը կկայանա սեպտեմբերի 3-ից 11֊ին ջութակահար, կոմպոզիտոր և դիրիժոր Ռոդոլֆո Լիպիցերի հայրենի քաղաքում։ Այս մրցույթի 30֊ամյա գոյության ընթացքում ռուսաստանցի երաժիշտները արժանացել են բարձրագույն պարգևի։

Հիշեցնենք, որ մայիս ամսին հայտնի դարձավ այս հեղինակավոր միջազգային մրցույթի մասնակիցների կազմից ռուսաստանցի երեք ջութակահարուհիների հեռացման մասին։ Միջոցառման ղեկավար Լորենցո Կուալլին այն ժամանակ հայտարարել էր, որ ռուսաստանցի երաժիշտներին հեռացնելու որոշումը կայացել է միջազգային նման այլ մրցույթների օրինակները նկատի ունենալով․ «Ոչ միայն երաժշտական, այլև, օրինակ, սպորտի բնագավառներում»։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 101 անգամ