Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռուսաստանում հիմնվել է ձիա֊դրամատիկական թատրոն

07.18.2022


Ռուսաստանցի դերասան Եվգենի Տկաչուկը Սանկ֊Պետերբուրգից ոչ հեռու գտնվող Լեպսարի գյուղում ստեղծել է․․․ ձիա֊դրամատիկական «ՎելեսՕ» թատրոնը, որի հիմքի վրա կհիմնի ստեղծագործական լաբորատորիա և էկոլոգիական կեցավայր։ Այդ մասին «teatral-online.ru»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։

«ՎելեսՕ» թատրոն հաճախում են ընտանիքներով, որպեսզի բնության և կենդանինների հետ վարժվեն ապրել համադաշնորեն, անշուշտ նաև դիտեն դրանց մասնակցությամբ ներկայացումներ։ Այս թատրոնը, ըստ ստեղծողի «հակաուրբանիստական» է, բարդ և դեռ ոչ ավարտուն ձևի մեջ է, որը դեռ պետք է հետազոտվի։

Անցյալ հանգստյան օրերին «ՎելեսՕ»֊ն հանդիսատեսին է ներկայացրել նոբելյան մրցանակակիր Իսահակ Զինգերի «Լյուբլինյան ծեփագործը» վեպի իր մեկնաբանությունը։ Ձիարշավային տեսարանները և պլաստիկ էտյուդները այս բեմադրության առանքային թեմաներից են։ Երաժշտությունը գրված է հենց այս ներկայացման համար, իսկ դեկորացիաների հեղինակներին թատրոնի հիմնադիրը գտել է ԱԽԷ ինժեներական թատրոնում։ Նրանց կառուցածը կամուրջ է, որի վրա արտիստները կարողանում են ճարպիկ հնարքներ ցուցադրել անկշռելիության պայմաններում․․․

Եվգենի Տկաչուկը ծրագրում է որպես գլխավոր ուղենիշ ընտրել հեքիաթների թեմաները։ Նա նաև շատ լուրջ հույսեր է կապում «թափառաշրջիկ» թատերախումբ ձևավորելու մասին, որոնք ցանկացած տարածքում ընդունակ լինեն վեր հանել ցանկացած թեմա՝ «չվախենալով, որ կկեղտոտվեն յոթ քամիների արանքում»։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 59 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291