Հոլլիվուդյան ֆիլմեր ցուցադրելու անհնարիությունը և դրա հաղթահարման ուղիները08.01.2022
Ռուսաստանի կինոթատրոնների սեփականատերերի ասսոցիացիան պետական իրավասու մարմիններին է դիմել , առանց այդ երկրում գործունեությունը դադարեցրած ներկայացուցչության համաձայնության, արտասահմնյան ֆիլմերի ցուցադրության համար կինոթատրոններին պատասխանատվության չենթարկելու առաջարկությամբ։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «interfax.ru»֊ին։
Կազմակերության ղեկավար Ռոման Իսաևը բարձրաձայնել է, որ նման ֆիլմերի ցուցադրության դեպքում կինոթատրոնները կարող են ենթարկվել պատասխանատվության։
Նա նաև նշել է, որ այդպիսի ֆիլմերը վարձույթի վկայականներ չունեն, իսկ ցանկացած ցուցադրություն պատժվում է Քրեական և Վարչական օրենքներով։
Կինոթատրոնների ասսոցիացիայի ղեկավարը նաև նշել է, որ պատասխանատվությունից ազատվելը կինոթատրոնների համար «կբացի հնարավորություններ», կբացի հոլլիվուդյան կինոնկարներ ցուցադրելու հնարավորություն։
Ըստ Իսաևի, այժմ ռուսաստանյան կինոթատրոնները մշակում են տեխնիկական հնարավորություն հոլլիվուդյան ֆիլմեր ցուցադրելու նպատակով։ Նրա կարծիքով « հարցը այդ ֆիլմերը ցուցադրելու ողջ պատասխանատվության կանոնակարգումն է», որի բացակայությամբ ֆիլմերի ցուցադրությունը համարվում է անօրինական։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: