Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մեկնարկել է Լոկարնոյի միջազգային կինոփառատոնը

08.03.2022

Այսօր, օգոստոսի 3֊ին, Շվեյցարիայում բացվել է Լոկարնոյի 75֊րդ միջազգային կինոփառատոնը; Միջոցառմանը մասնակցում են ավելի քան 113 երկիր ներկայացնող կինեմատոգրաֆիստներ։ Փառատոնի ընթացքում կներկայացվի 226 լիամետրաժ և կարճամետրաժ կինոնկար։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Լոկարնոյի միջազգային կինոփառատոնը Կաննի, Վենետիկի և Բեռլինի հայտնի կինոֆորումների շարքում համարվում է Եվրոպայում խոշորագույներից մեկը։

Առաջիկա 11 օրերին փառատոնի մասնակիցների և հանդիսատեսների համար կգործեն 13 կինոդահլիճ, իսկ Գրանդե հրապարակում՝ կաշխատի հսկայական էկրանով բացօթյա կինոէկրան:

Գլխավոր մրցույթին մասնակցում են ֆիլմեր՝ Ադրբեջանից, Ավստրիայից, Գերմանիայից, Հնդկաստանից, Պորտուգալիայից, Ռուսաստանից և Ֆրանսիայից։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 90 անգամ