Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնի դռները միշտ բաց են Անատոլի Բելիի առջև

08.04.2022

Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի (МХТ-ի) վերջերս արտասահման էմիգրացված դերասան Անատոլի Բելին բարձրաձայնել է հայրենիքից հեռանալու պատճառը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «lenta.ru»֊ին։

49֊ամյա արտիստը, որը մոսկովյան առաջատար այս թատրոնում աշխատել է ավելի քան 19 տարի, աշխատանքից ազատվելու և ընտանիքով Իսրայել մեկնելու որոշումը կայացրել է քանի որ ըստ նրա, ռուսաստանյան հասարակությունը սկսել է մոտենալ «բռնապետությանը»։

« Հեռացել եմ Ռուսաստանի համատարած անազատությունից։ Այսինքն, այնտեղ նույնիսկ կիսաերանգներ չկան, պարզապես ազատություն չկա։ Ես հեռացել եմ այն սարսափից, որի մեջ ողջ կյանքում ապրել են իմ ծնողները և, որը ես տեսել եմ մանկությանս տարիներին։ Դա այդպիսի խորհրդային կպչուն վախ է, որի մեջ մարդիկ ապրում են նորից»,֊ հայտարարել է դերասանը։

Բելին չգիտե արդյոք կշարունակի՞ դերասանական կարիերան, բայց համարում է, որ թատրոնից հեռանալը իր համար հսկայական կորուստ է ու ցավ։

Նա նաև նշել է, որ հեռանալիս Չեխովի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Խաբիենսկին հրաժեշտի ժամանակ ասել է, որ երբ էլ վերադառնա, թատրոնի դռները միշտ բաց են նրա առջև։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 

Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 42 անգամ