Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գավառից մինչև մայրաքաղաքային թատրոն հեռավորությունը նշող ցուցանակ

08.10.2022


Ռուսաստանի ևս մեկ գավառային բնակավայրւմ հայտնվեց մինչև Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոն (МХАТ) հեռավորությունը նշող ցուցանակ։ Այս անգամ երկրի գլխավոր թատրոնի հետ այս յուրահատուկ «կամուրջը» կմիացնի Սուզդալ քաղաքից ոչ հեռու գտնվող Ֆոմիխա գյուղական թատրոնին։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Հատկապես չեխովյան Ռուսաստանի պատմություններից հայտնի ռուսական վերստերը ցուցադրող գավառային սյուներին նմանեցրած ցուցանակը պատրաստել է МХАТ-ի դպրոց֊ստուդիայի սցենոգրաֆիայի ֆակուլտետի ուսանողուհի Ելիզավետա Մինաևան։ Նա սյան և ցուցանակների համար որպես շինանյութ օգտագործել է Ֆեմիխա գյուղի թատրոնի հրդեհից մնացած փայտն ու տախտակները։

Գավառային գյուղում այս մշակութային իրադարձությունը տեղի է ունեցել ամենամյա «Խաղաղության մարդը» փառատոն֊լաբորատորիայի շրջանակներում, որը կազմակերպում է «Էսքիզներ տարածության մեջ» անունով անկախ թատերական թիմը։

«Լանդշաֆթային թատրոն» անունն ստացած միջոցառումների շարքով МХАТ֊ի արտիստները և նրանց գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Խաբիենսկին փորձում են հանրության ուշադդրությունը հրավիրել տեղական դրամատիկական թատրոնների, տարածաշրջանի գեղեցկությունների և հիմնախնդիրների վրա։

Ավելացնենք, որ այս հետաքրքիր արարողությունը մեկնարկել է ընթացիկ տարվա հունիսին Ելց քաղաքում, որի մոտով հոսող Բիստրայա Սոսնա գետի ափին МХАТ֊ի արտիստները տեղադրել են այդտեղից իրենց թատրոն եղած հեռավորությունը նշող ռաջին վերստային սյունը և ցուցանակը։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 26 անգամ