Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մյուզիքլ, որտեղ նվագախմբի պարտականությունը կատարում են կենցաղային իրերը

08.12.2022


Ռուսաստանի Պերմի քաղաքում գործող «Տետր֊տեատր»֊ը («Թատրոն֊թատրոն»֊ը) նախապատրաստում է «Սերյոժան շատ բութ է» հայտնի պիեսի հիման վրա սըեղծված մի յուրահատուկ մյուզիքլ, որի երաժշտական մասը կկատարի կենցաղային տարբեր տեխնիկական միջոցներից ձևավորված «նվագախումբը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Կենցաղային առարկաների ձայները հնարավոր կլինի կառավարել հատուկ midi-ինտերֆեյսի շնորհիվ՝ իրական ժամանակի ռեժիմում։ Այնպես որ կենցաղային տեխնիկան կնվագի սեփական պարտիտուրով և առանց ֆոնոգրամի։

Այդ յուրահատուկ «նվագախմբում» կհնչեն սառնարանները, փոշեծծիչները, հեռուստացույցերը, պլանշետները, սմարթֆոնները, լվացքի մեքենաները և այլ սարքեր։ Ընդհանուր առմամբ «նվագախմբում» հավաքվել է շուրջ 100 կենցաղային սարք։

Գաջեթների այդ հավաքակազմը, որ միշտ փոխներգործության մեջ է մարդկանց աշխարհի հետ և արձագանքում է մյուզիքլի հինգ հերոսների հետ կատարվող իրադարձություններինին, նույնական է այն բանին, ինչպես ավանդական օպերայում նվագախումբը արձագանքում է սոլիստների երգեցողությանը։ Համենայնդեպս մյուզիքլի մատուցման ձևը այդպես են մեկնաբանում «Տետր֊տեատր»֊ում։

«Եթե ես պետք է բացատրեմ, թե ինչի մասին է այս պիեսը, ապա ես կասեի, որ դա այն մասին է, թե ինչպես ամենասովորական մարդու պարզ ու չափված կյանքի մեջ ամեն պահ կարող է ներխուժել ինչ֊որ մի իռացիոնալ, անբացատրելի բան և այդ իռացիոնալի հետ պետք է գործ ունենալ և ինչ֊որ ձևով դրան արձագանքել։ Եվ դրանից կարող է կախված լինել մնացած ողջ կյանքը․․․»,֊ նշել է մյուզիքլի հեղինակ Դմիտրի Դանիլովը։

Նշենք, որ «Սերյոժան շատ բութ է» պիեսը այսօրվա ռուսաստանյան թատերական կյանքի հիթերից մեկն է։ Այն բեմադրել են Ռուսաստանի թե մի շարք ակադեմիական, թե փորձարարական հայտնի թատրոններ։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 32 անգամ
    12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546474849505152535455565758596061626364656667686970717273747576777879808182838485868788899091929394959697989910010110210310410510610710810911011111211311411511611711811912012112212312412512612712812913013113213313413513613713813914014114214314414514614714814915015115215315415515615715815916016116216316416516616716816917017117217317417517617717817918018118218318418518618718818919019119219319419519619719819920020120220320420520620720820921021121221321421521621721821922022122222322422522622722822923023123223323423523623723823924024124224324424524624724824925025125225325425525625725825926026126226326426526626726826927027127227327427527627727827928028128228328428528628