Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կարմիր բարձրակրունկներով, փարաջայով կինը հայտնվել է Հռոմի շենքի պատին

08.15.2022


Հռոմի փողոցներից մեկի պատին հայտնվել է իտալացի փողոցային նկարիչ Լայկայի նոր գրաֆիտը, որը նվիրված է Աֆղանստանում կանանց վիճակին։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

«Կարմիր կոշիկներ. փրկիր աֆղան կանանց» վերնագրով ստեղծագործությունը պատկերում է փարաջայով կնոջ, որի դեմքը ծածկված է, իսկ հագին բարձրակրունկ կարմիր կոշիկներ են, որոնք դարձել են կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի խորհրդանիշը:

Նկարիչը, որն օգտագործում է Լայկա կեղծանունը,իր ներկայացուցչի միջոցով տեղեկացրել է , որ գրաֆիտն արվել է երկուշաբթի գիշերը Հռոմում Աֆղանստանի դեսպանատան մոտ գտնվող մի վայրում։

«Մեկ տարի է անցել այն օրվանից, երբ Արևմուտքը Աֆղանստանին, մի երկրի, որն արդեն ավերված էր երկար պատերազմներից, դատապարտեց նոր միջնադարի: Թալիբանը անպատժելիորեն, իր օրենքներով երկիրը տասնյակ տարիներով հետ են մղում, և հենց կանայք են թանկ գին վճարում կատարվողի համար»,- մեկնաբանել է հեղինակը իր նոր աշխատանքը։

Նա իր ստեղծագործությունը անվանել է «Հիմն՝ «ջնջված» կանանց», որոնց արգելվում է աշխատել, սովորել, սիրել, անչափահաս աղջիկներին՝ հարկադիր ամուսնությունների ժամանակ, ցույց տալ իրենց դեմքերը։

Առաջին անգամը չէ, որ Լայկան անդրադառնում է ժամանակակից հրատապ խնդիրներին։ Կանայք հաճախ են դառնում նրա ստեղծագործությունների հերոսուհիները։ Թեև հստակ հայտնի չէ, թե ով է կանգնած այս կեղծանվան ետևում, սակայն լրատվամիջոցները նշում են, որ նկարիչը երիտասարդ կին է, և իր կեղծանունը վերցվել է 1957 թվականին Սպուտնիկ֊2 տիեզերանավով ուղեծիր դուրս եկած առաջին տիեզերագնաց շան պատվին։

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ՝ 2021 թվականի օգոստոսի 15-ին, Աֆղանստանի կառավարությունը՝ իշխանությունը զիջեց թալիբան շարժմանը Այս իրադարձությանը հաջորդեց երկրում մնացած ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումը;


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 62 անգամ