Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռեժիսորի գործընկերները ստեղծված իրավիճակն ընդունում են տարբեր կերպ

08.16.2022


«Այկա» ֆիլմի համար 2018թ,֊ի Կաննի միջազգային կինոփառատոնում մրցանակ նվաճած ռուսաստանցի և ղազախստանցի կինոռեժիսոր Սերգեյ Դվորեցկին հայտարարել է, որ հերթական ֆիլմի նկարահանումներում քաղաքական իրավիճակի պատճառով հայտարարել է ընդմիջում։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ․֊ին։

Բանն այն է, որ այսօր Ռուսաստանի շուրջ ստեղծված միջազգային իրավիճակը իր անդրադարձն է ստանում նաև այն նախագծերի իրագործման ընթացքի վրա, որոնք կապված են օտարերկրյա գործընկերների հետ։ Սերգեյ Դվորեցկու պարագայում խոսքը մի կինոնախագծի մասին է, որին մասնակցում է նաև ամերիկացի դերասան։

Ռեժիսորն այս նախագիծը համատեղ իրականացնելու գործընթացում հայտարարել է հարկադիր ընդմիջում, սակայն հույս է հայտնել, որ ամերիկացի արվեստագետի մասնակցությամբ կինոնախագիծը կկարողանա ավարտին հասցնել ապագայում։

Այս տեղեկությունը Սերգեյ Դվորեցկին բարձրաձայնել է վավերագրական կինոյի «Դոկեր» միջազգային փառատոնի բացման ժամանակ, որի ժյուրիի անդամ է հանդիսանում։

Ռեժիսորը նշել է, որ ինքը շատ երկրների հետ է միջազգային նախագծեր իրականացնում, սակայն «հիմա ամեն ինչ ավելի բարդ է դարձել»։ Նա նաև նշել է, որ իր գործընկերները այս իրավիճակը ընդունում և գնահատում են տարբեր կերպ։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 56 անգամ