Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Փորձել են գողանալ Զիգմունդ Ֆրեյդի աճյունասափորը

01.16.2014


Ամանորրի գիշերը՝ 2013թ.-ի դեկտեմբերի 31-ի, լույս 2014թ.-ի հունվարի 1-ին գողերը մուտք են գործել Լոնդոնի «Գոլդերս Գրին» դիակիզարանի տարածք՝ մտադրություն ունենալով այնտեղից տանել լեգենդար հոգեվերլուծաբան Զիգմունդ Ֆրեյդի և նրա կնոջ՝ Մարթայի աճյունասափորները, փոխանցում է «Associated Press» գործակալության տեղեկատվությունը «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Լուրջ վնասված անօթը հայտնաբերել են դիակիզարանի աշխատակիցները՝ հաջորդ օրը, որոնք էլ դեպքի մասին հայտնել են ոստիկանությանը:

Ըստ իրավապահների, գողերին հետաքրքրել է հենց այդ անօթը, որը բավականին թանկարժեք է, ունի հնագիտական և պատմական նշանակություն և ստեղծվել է մ .թ. 3-րդ դարում: Նրանք նշում են, որ չի բացառվում, որ անօթի պարունակության յուրահատկությունը նույնպես երկրորդական դեր չի ունեցել:

Սքոթլանդ Յարդի ներկայացուցիչ Դանիել Քենդլերն այս դեպքը որակել է որպես «զազրելի երևույթ»:

Զիգմունդ ֆրեյդը ավստրիացի հոգեբան, հոգեբույժ և նևրոլոգ էր: Նա առավել շատ հայտնի է, որպես հոգեվերլուծաբան: Նրա աշխատությունները մեծ հետք են թողել ոչ միայն գիտության այս ոլորտի զարգացման, այլև բժշկության, սոցիոլոգիայի, անտրոպոլոգիայի, գրականության և արվեստի վրա:

Ֆրեյդը Ավստրիայից Անգլիա է տեղափոխվել 1938թ.-ին, որտեղ էլ, 1939թ.-ի սեպտեմբերին, կնքել է իր մահկանացուն:
    Դիտվել է 732 անգամ