Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատերաշրջան, որը բացվել է գեղարվեստական կինոնկարի նկարահանմամբ

08.17.2022

Նախօրեին, օգոստոսի 16֊ին, Մոսկվայի Գելիկոն օպերան իր 33֊րդ թատերաշրջանն սկսել է․․․ կինոնկար նկարահանելով։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Թատրոնում նկարահանվում է գեղարվեստական ֆիլմ՝ «Պիկովայա դամա» օպերայի հիման վրա։ Սա բեմադրությունը կինոժապավենին փոխանցելու առաջին դեպքն է՝ սկսած 1982թ․֊ից։

Թատրոնի տնօրեն Դմիտրի Բերթմանը այս նկարահանումը անվանել է «պատմական իրադարձություն»։ Այս ֆիլմը նախատեսվում է ցուցադրել կինոթատրոններում։

Ավելացնենք, որ նախագիծը թատրոնն իրականացնում է «Ռոսիա կուլտուրա» հեռուստաալիքի համագործակցությամբ։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 52 անգամ