Փոթքասթը կնպաստի թատրոնի ճանաչելիությանը և հանդիսատեսի հետ մերձեցմանը08.22.2022
Մոսկվայի Պուշկինի անվան թատրոնը մեկնարկում է սեփական փոդքասթը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։
Թատրոնում նշել են, որ նաև այդ ձևաչափով հանդես գալը չի նշանակում, որ դա անում են մոդային տուրք տալով։ Պարզապես նրանք հիշեցնում են, որ այս թատրոնն ունի իր ասելիքը և պատմելիքը այն մասին, թե ինչպես է ծնվում բեմադրությունը, ինչ է տեղի ունենում հին դեկորացիաների հետ, ե՞րբ և որտեղ է ծաղացվել առաջին կատակերգությունը, ի՞նչ տեղ է զբաղեցնում թատրոնը ժամանակակից աշխարհում։ Փոդքասթին կհյուրընկալեն հայտնի ռեժիսորներ, արտիստներ, թատրոնի անտեսանելի հատվածի աշխատակիցներ, առանց որոնց բեմադրությունը չի կարող կայանալ․․․
Թողարկված ամեն փոթքասթում հանդիսատեսները կիմանան իրենց նախօրոք բարձրացրած հարցերի պատասխանները հենց նրանցից, ում հասցեագրել էին իրենց հետաքրքրող հարցերը։Այդպիսի հարցերը նրանք կարող են ուղղել հատուկ բացված էլեկտրոնային հասցեներով։
Ծանոթություն։
Փոթքասթը կամ առանձին աուդիոֆայլը դա այնպիսի ֆայլերի մշտապես թարմացվող շարք է, որը հրատարակվում է համացանցի մեկ աղբյուրում՝ բաժանորդագրվելու հնարավորությամբ
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: