Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

BBC֊ն Ռուսաստանից ետ է վերցնում իր ֆիլմերի ցուցադրության լիցենզիաները

08.23.2022


Բրիտանական «BBC» կորպորացիան ետ է վերցրել իր իր արտադրանքը Ռուսաստանի առցանց որոնման «Կինոպոիսկ» համակարգում տեղադրելու թույլտվությունը (լիցենզիան)։ Դա նշանակում է, որ Ռուսաստանում օգտատերերը զրկվում են «BBC»֊ին պատկանող սերիալները և ֆիլմերը դիտելու հնարավորությունից։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «rbc.ru»֊ին։

Այսպիսով, այսուհետ Ռուսաստանի համացանցային տիրույթում անհասանելի են դարձել այդ կորպորացիայի «Հերձողի փողոց», «Միսս Մարփլ», «Պատերազմ և խաղաղություն, «Հպարտություն և նախապաշարմունք» սերիալները։ Առայժմ ռուսաստանցի օգտատերերի համար բրիտանական ընկերությունը դիտման համար հասամելի է թողել հետևյալ ֆիլմերը՝ «Դոկտոր Ովը», «Դատարկ թագ», «Թյուդորներ», «Մերլին» և «Սպանելով Եվային» ֆիլմերը։

«Կինոպոիսկ»֊ում հստակեցրել են, որ BBC-ի ոչ բոլոր սերիալներ են անհետացել իրենց համակարգից։ Բրիտանական մասսայական սերիալներից շատերը դեռ հասանելի են ռուսաստանցի օգտատերերին։ Իսկ տեղեկությունները բրիտանական կորպորացիայի կողմից լիցենզիան ետ կանչելու վերաբերյալ չեն մեկնաբանվել։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 76 անգամ