Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հիվանդությունը չի շրջանցում նաև Սերեբրենիկովի հերոսներին

08.24.2022


Ռուսաստանցի հայտնի ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովի «Պետրովները գրիպի մեջ են» ֆիլմը շուտով կհայտնվի ԱՄՆ֊ի կինովարձույթի շուկայում։ Այդ մասին նրա տելեգրամ֊ալիքով տարածված տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Այս ֆիլմը ռեժիսորը անվանել է հայրենիքը էմպատիայի միջոցով արտահայտելու փորձ, որում ներկայացնում է իր մանկության, վախերի, ուրախությունների, սիրո և ատելության, բարկության և պաշտամունքի, միայնակության և երազանքների աշխարհը։

«Ես նկարահանել եմ կատակերգություն, և վստահ եմ, որ այս կինոյում ծիծաղելի շատ բան կա»,֊ կարծում է ռեժիսորը։ Նրա ասելով, ինքը Ալեքսանդր Սալնիկովի գրքի միջոցով փորձել է վերարտադրել այդ տեքստի իր զգայությունները՝ դրանով իսկ չբացառելով, որ գրքի հեղինակի մոտ զգայությունները բոլորովին այլ են։ Նա նաև նշում է, որ այս նույն գրական հենքի վրա «Գոգոլ կենտրոն» թատրոնում իրականացված բեմադրության զգայություններն էլ բոլորովին այլ են (Հիշեցնենք, որ Մոսկվայի «Գոգոլ կենտրոն» թատրոնն այս տարի փակվել է, իսկ դրա նախկին գեղարվեստական ղեկավար Կիրիլ Սերեբրեննիկովը գտնվում է էմիգրացիայում֊խմբ․)։

«Պետրովները գրիպի մեջ են» ֆիլմը ներկայացվել է Կաննի 74֊րդ միջազգային կինոփառատոնի իմնական մրցույթում։ Ֆիլմը եղել է հանդիսատեսների շրջանում հետաքրքրություն առաջացրած փառատոնային կինոնկարներից մեկը։ Իսկ դրանից հետո այն կներկայացվի աշխարհի ավելի քան 20 երկրներում։

Ալեքսանդր Սալնիկովի գրքում իրադարձությունները տեղի են ունենում Եկատերինբուրգ քաղաքում, որտեղ գրիպի վարակ է տարածված; Հիվանդությունը չի շրջանցում նաև գլխավոր հերոսներին՝ Պետրովների ընտանիքին։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 83 անգամ