Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ծովահենային ֆիլմեր ցուցադրողները ձևացնում են, որ իրենք՝ իրենք չեն

08.24.2022


Ռուսաստանի շատ կինոթատրոններում սկսել են ցուցադրել ծովահենային ճանապարհով ձեռք բերված հոլլիվուդյան ֆիլմեր։ Այդ մասին DTF պորտալի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «lenta.ru»֊ին։

Նշվում է, որ ամերիկյան ֆիլմերը ցուցադրվում են «Jaskier» ստուդիայում արված կադրից դուրս բազմաձայն թարգմանությամբ։ Ընդ որում, հոլլիվուդյան ֆիլմերի վարձույթի համար կինոթատրոնները թույլտվություն չունեն։ Այդպիսի ծովահենային կինոցուցադրություններ են արձանագրվել Եկատերինբուրգ, Վլադիկավկազ, Իվանով քաղաքներում, Սելյատինո ավանում։

Հատկանշական է, որ ամերիկյան ֆիլմերի ծովահենային ցուցդրությունը ոտնահարում է, ոչ միայն ֆիլմարտադրողների, այլև դրանք ռուսերենով կրկնօրինակած «Jaskier» ստուդիայի շահերը։ Այդ ստուդիայում բողոքել են, որ «իրենց ձայնագրությունները պտտողները կոնտակտի չեն դուրս գալիս, չեն պատասխանում նամակներին և, ընդհանրապես, ձևացնում են, որ իրենք՝ իրենք չեն»։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 84 անգամ