Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ն․ Պիվովարովա․ «Որպեսզի Ռուսաստանը տեսնեն «ազնիվ, արդար, ազատ»

08.25.2022

Հակապատերազմական արտահայտությունների համար Մոսկվայում աշխատանքից հեռացրել են Թատերական արվեստների պետական ինստիտուտի (ГИТИС-ի) թատերագիտության ֆակուլտետի նախկին դեկան Նատալիա Պիվովարովային։ Այդ մասին «teatral-online.ru»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։

«Ահա և ավարտվեց իմ ոդիսականը ГИТИС֊ում; Այն ձգվեց 48 տարի։ Բայց ամեն ինչ վերջ ունի․․․»,֊ հայտարարել է Պիվովարովան սոցցանցերում։ Նա նշել է, որ իր համար այլևս աշխատանք չկա և, որ այդ հարցում ինքը միակը չէ այսպիսի ժամանակներում․․․ «Գիտեի ի՞նչ էի անում, խոսում, թե ու՞մ եմ ասում, ի՞նչ էի գրում, ինչպե՞ս եմ մտածում․․․»,֊ հայտարարել է Պիվովարովան՝ ուսանողներին և շրջանավարտներին ցանկանալով, որպեսզի Ռուսաստանը տեսնեն «ազնիվ, արդար, ազատ»։

Նատալիա Պիվովարովան ГИТИС-ի ամենից հեղինակավոր և համակրելի մանկավարժներից է։ Նա Ռուսաստանի թատրոնի պատմության ամբիոնի դոցենտ էր և թատերագիտության ֆակուլտետի կուրսղեկը։ Դեկանի պաշտոնից նա ազատվել է 2016թ․֊ին, երբ բուհի ռեկտորի որոշմամբ պետք է միավորվեին թատերագիտական և պրոդյուսերական ֆակուլտետները։ Այդ ժամանակ Պիվովարովան ուսանողների հետ միասին հանդես էր եկել այդ միավորման բողոքի ակցիայով։

Իսկ այս տարվա մարտի 3֊ին, վաստակաշատ մանկավարժն, առանց պատճառ հեռացվել է Շչեպկինի տուն թանգարանի ղեկավարի պաշտոնից, որտեղ 2017թ․֊ից նա նոր թափ էր հաղորդել թատրոնին և ոլորտին առնչվող ամենատարբեր միջոցառումների իրականացմանը։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 87 անգամ