Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ուկրաինական ֆիլմի գովազդային հոլովակը հայտնվել է ռուսական կայքում

08.25.2022

«Իզվեստիա» պարբերականը բացատրություն է պահանջել համացանցային «Կինոպոիսկ» պորտալից այն մասին, թե ինչու՞ է նրա տիրույթում հայտնվել Ուկրաինական դեպքերին անդրադարձած «Սպիտակ ագռավ նշանառուն» ֆիլմի գովազդային հոլովակը։ Այդ մասին Ռուսաստանյան պարբերականի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։

Այդ հարցումից հետո տեսահոլովակը հեռացվել է կայքից և օգտատերերի համար դարձել է անհասանելի։։

Կինոպոիսկի մամլո ծառայությունից տեղեկացրել են, որ ուկրաինական ֆիլմի գովազդային հոլովակի հայտնվելը իրենց կայքում տեխնիկական սխալի հետևանք է։

Սպիտակ ագռավ նշանառուն» ֆիլմի վարձույթի մասին հայտարարվել է Ուկրաինայի անկախության օրը։ Այն պատմում է իր երկիր ներխուժած ռուսական զինվորականության դեմ կռվող ուկրաինացի նշանառուի մասին։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 58 անգամ