Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Էքսկուրսիայի մասնակիցներին կառաջնորդեն «գաղտնի բար»

08.29.2022


Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում շուտով կմեկնարկեն «Իմ Պետորբուրգը․ներթափանցող, անձնական, զբոսաշրջիկի հայացքի համար անհասանելի» էքսկուրսիաներ, որոնք կազմակերպում են «Անտոնն այստեղ է՝ հարևանությամբ» հիմնադրամի աջակցությամբ։ Այս էքսկուրսիաները յուրահատուկ են այնքանով, որ ուղեկցորդների դերում հանդես են գալիս պրոֆեսիոնալ ռեժիսորներ, դերասաններ, երաժիշտներ, նկարիչներ, արվեստաբաններ․․․ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Այդպիսի էքսկուրսիաներից մեկն, օրինակ, անցկացնելու է հայտնի ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը։ Նա իր զբոսաշրջային ուղին կանցկացնի «Ռուսական տապան» ֆիլմի նկարահանումների հետքերով՝ Էրմիտաժում։

Իսկ «Մեկ ու կես սենյակ» տուն ֊ թանգարանում էլ զբոսաշրջիկներին կառաջնորդի բանաստեղծ,Իոսիֆ Բրոդսկու ընկերը՝ ճարտարապետ և արվեստաբան Միխայիլ Միլչիկը։ Բրոդսկու տուն թանգարան այցելելուց հետո, էքսկուրսիայի մասնակիցներին կառաջնորդեն «գաղտնի բար», որտեղ հավաքվածների համար դերասանուհի Վարվարա Շմիկովան կընթերցի նոբելյան մրցանակակրի բանաստեղծությունները․․․

Էքսկուրսիաներում, այլ հայտնի արվեստագետ֊ուղեկցորդների առաջնորդությամբ, ընդգրկված են նաև հետաքրքիր մշակութային այնպիսի հաստատություններ, ինչպիսիք են՝ Պետերբուրգի Ռադիոյի տունը իր «musicAeterna» երգչախմբով, տարբեր արվեստագետների տներ, «Լենֆիլմ» կինոստուդիան և այլն։

«Մենք վստահ ենք, որ գեղեցկությամբ հրապուրվելը այն տեսնելը, ընկալելը ընթանում են ձեռք֊ձեռքի տված արարման, հանուն բարի գործերի միավորվելու ցանկության հետ։ Մենք հավատում ենք, որ բարեգործությունը բյուջեում ոչ թե առանձին տող է, այլ կյանքի անբաժանելի մաս»,֊ նշել են «Հազվադեպ Պետերբուրգը» բարեգործական զբոսաշրջային տուրի կազմակերպիչները։

Ավելացնենք, որ այս յուրահատուկ էքսկուրսիայից առաջացած հասույթը որպես օժանդակություն փոխանցվելու է աուտիզմ ունեցող մարդկանց և նրանց ընտանիքներին





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 57 անգամ