Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռեժիսորը արտասահման մեկնած արտիստներին անվանել է <հրեշ>

08.29.2022

Ռուսաստանցի հայտնի ռեժիսոր Նիկիտա Միխալկովը հայտարարել է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կողմից սկսած պատերազմի դեմ բողոքը այլ երկիր տեղափոխվելով արտահայտած դերասաններ Չուլպան Խամատովան, Անատոլի Բելին և Լյուդմիլա Պետրուշևսկայան հրեշներ են; Այդ մասին «lenta.ru»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։

Միխալկովը նաև հայտարարել է, որ ինքը նայել է այդ դերասանների մասնակցությամբ բեմադրությունները և նրանց խաղը համարում է ոչ տաղանդավոր։

Նա կարծիք է հայտնել, որ իմաստ չունի նշված դերասաններին դատապարտել հայրենիքից հեռանալու համար, սակայն ցանկություն է հայտնել, որ նրանց փոխարեն թատերական բեմահարթակը զբաղեցնեն երիտասարդ տաղանդները, որպեսզի «այն չզբաղեցնեն այդ հրեշները»։

Ասենք որ, ավելի վաղ Միխալկովը հանդես է եկել այն ֆիլմերի ցուցադրության դեմ, որոնց հեղինակները նույն պատճառով հեռացել են Ռուսաստանից։ Նա այդպիսի արվեստագետներին համարել է «անշնորհակալ» և, ըստ նրա, դա պետք է ստանա իր գնահատականը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 56 անգամ