Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատերական բեմադրություն՝ ըստ բոլոր ժամանակների լավագույն ֆիլմի

08.30.2022

Ռուսաստանում թատերական բեմադրություն են նախապատրաստում ամերիկյան կինոյի հիման վրա։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Խոսքը Նովոսիբիրսկում գործող «Հին տուն» թատրոնի մասին է։ Այստեղ առաջիկա դեկտեմբեր ամսվա համար բեմադրություն են պատրաստում ըստ ամերիկացի ռեժիսորներ Ջոել և Իթան Կոէնների նկարահանած «Ֆարգո» սև կատակերգության։

Թատրոնի ռեժիսորները հաճախ են դիմում կինոյին և կինոսցենարներին՝ որպես նյութի աղբյուրի, կարծում են այս թատրոնում։ Նովոսիբիրսկի «Հին տունը» ունի պաշտամունքային կինոսյուժեները մեկնաբանելու իր ավանդույթը։ Այս թատերաշրջանում թատրոնը որոշել է ռուսական իրականության տիրույթ տեղափոխել Կոեն եղբայրների աղմկահարույց կինոնկարը։

«Ֆարգո» ֆիլմը, որտեղ գլխավոր դերերում հանդես են գալիս Սթիվ Բուշեմը և Ֆրենսիս Մք՝Դորմանդը, էկրան է բարձրացել 1996 թ․֊ին։ Այն պատմում է առևտրի մենեջերի մասին, որը հանցագործների է վարձում՝ իր կնոջը առևանգելու համար։ Սակայն չարագործների գործողությունները ձախողվում են․․․

Կինոքննադատները «Ֆարգո» ֆիլմը համարում են բոլոր ժամանակների լավագույն ֆիլմ;

Հավելենք, որ 2014թ․֊ին այս ֆիլմի մոտիվներով ստեղծվել է կինոսերիալ։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 75 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205