Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ալեքս Կաց։ Pop-art֊ի գալուստը նախանշած արվեստագետը շարունակում է ստեղծագործել

08.31.2022


Եվս 10 օր և Իսպանիայում կավարտվի 20֊րդ դարի ամերիկացի խոշորագույն նկարիչներից մեկի, pop-art ոճի գալուստը նախանշած Ալեքս Կացի ավելի քան 3 ամիս ընթացող աշխատանքների հետհայաց ցուցադրությունը։

Այս ցուցահանդեսում, որ բացվել է Մադրիդի Տիսսեն֊Բորնեմիսսա թանգարանում, ներկայացված են արվեստագետի մոտ 40 ստեղծագործություններ, որոնց մի զգալի մասը պատկերում է նկարչի տիկնոջը՝ Ադային։ Կացի նկարները առանձնանում են վառ գույներով, կիսաերանգների բացակայությամբ։

Կացը 95 տարեկան է և շարունակում է ստեղծագործել։ Նա համարվում է այսօր ապրող նկարիչների մեջ ամենաթանկը գնահատվողներից մեկը։ Նա ժամանակակից արվեստի դասականներից է։ Նրա կյանքն ու գործունեությունը դարձել են մասնագիտական ոլորտների ուսումնասիրության առարկա և հաստատուն տեղ են գտել մշակույթի պատմության մեջ։

Ցուցահանդեսում տեղ գտած կտավները ի մի են բերվել ամերիկյան և եվրոպական մասնավոր հավաքածոներից և ներկայացնում են նկարչի ստեղծագործության մոտ 70 տարվա կտրվածքով ժամանակաշրջան։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 46 անգամ