Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դերասանուհուն մեղադրել են բանակը վարկաբեկելու մեջ

09.01.2022

Ռուսաստանի մայրաքաղաքի Տվերյան շրջանի դատարանում վարչական վարույթ է հարուցվել դերասանուհի Տատյանա Ռուդինայի նկատմամբ՝ ռուսական բանակին վարկաբեկելու մեղադրանքով։ Այդ մասին «РЕН ТВ» հեռուստատեսության Telegram ալիքի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «lenta.ru»֊ին։

Տատյանա Ռուդինան հայտնի է «Խելքից պատուհասը», «Տունը, որ կառուցել է Սվիֆթը», «Արևի զավակները», «Գլխավոր փողոցով՝ նվագախմբի հետ» և այլ ֆիլմերից։

Ի դեպ, ռուսաստանյան լրատվամիջոցները լռում են, թե հատկապես ինչ է ասել կամ արել դերասանուհին, որը դարձել է նրա դեմ դատական վարույթի հիմք:




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 85 անգամ