Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նյու֊Յորքը ստիպված են եղել ապամոնտաժել և տեղափոխել Ռիգա

09.06.2022

Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմի պատճառով իր մասնագիտական գործունեությունը վտարանդիության մեջ իրականացնող հայտնի ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովը շուտով կավարտի նոր ֆիլմի նկարահանումները։

«Լիմոնով․ Բալադ Էդիչկայի մասին» վերնագրված կինոնկարի պրեմիերան, որի առաջին կադրերը ռեժիսորն այս տարի ներկայացրել է Կաննի միջազգային փառատոնում, նախատեսված է 2023 թվականին։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

«Մենք կարծում ենք, որ սա շատ ժամանակակից նախագիծ է։ Այն շատ բան է բացատրում, թե ինչպես ենք մենք հասել այն վիճակին, ինչը ունենք հիմա»,֊ ասել է Wildside ընկերության գլխավոր տնօրեն և պրոդյուսեր Մարիո Ջանանին, որի հետ համագործակցում է ռուսաստանցի ռեժիսորը։

Ըստ Ջանանիի, Լիմոնովը կատարվող այս ամենի սերմն է։ Նա նշել է, որ Լիմոնովն անհաջողակ մարդ էր և ինչպես հաճախ է պատահում կյանքում, անհաջողակները մարմնավորում են մեծ հանրությանը․․․

Մի քանի տարի հետո Լիմոնովի նամակը դարձավ այսօր կատարվող երևույթների հստակ կանխատեսումը։ Սակայն այն ժամանակ դա շատերը չհասկացան․․․

Ջանանին նշել է, որ ֆիլմի նկարահանումները չեն ընթացել հարթ։ Եղել են նաև բարդություններ։ Ուկրաինայում սկսած ռուսական «հատուկ գործողության» պատճառով Մոսկվայում նկարահումների համար «կառուցած» Նյու֊Յորքը ստիպված են եղել ապամոնտաժել և տեղափոխել Ռիգա։

Ֆիլմի հիմքում ընկած է Էմմանուել Կարրերայի «Լիմոնով» գիրքը, որը անդրադառնում Խարկով քաղաքում հասակ առած գրողի կյանքին՝ մինչև 2004 թվականը։ Գրքում կա անդրադարձ նաև Լիմոնովի ամերիկյան արկածներին և վերադարձին Ռուսաստան, որտեղ նա հիմնում է ազգային֊բոլշևիկյան կուսակցություն և բանտարկվում։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 52 անգամ