Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

100 ֆիլմ և մեկ «Ոսկե ագռավ»

09.06.2022

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում մեկնարկել է աշխարհում ամենախոշորներից մեկը համարվող ֆանտաստիկ կինոնկարների միջազգային փառատոնը։

Ամենամյա թեմատիկ ֆիլմերի այս փառատոնում, որը կշարունակվի գրեթե երկու շաբաթ, հանդիսատեսներին կներկայացվի 100 ֆիլմ։ Այդ ցանկում տեղ են գտել ամենատարբեր ձևաչափերի ֆանտաստիկ ժապավեններ՝ սկսած սարսափ ֆիլմերից, վերջացրած՝ գիտաֆանտաստիկայով։

Բրյուսելի ֆանտաստիկ ֆիլմերի միջազգային փառատոնը հիմնադրվել է 1983թ․֊ին։ Հետաքրքիր է նշել, որ սկսած 1991թ֊ից այս կինոփառատոնի շրջանակներում ացկացվում է «Բոդի արթի» (մարդու մարմնի վրա յուղաներկով գեղանկարների) միջազգային մրցույթ։

Փառատոնի գլխավոր մրցանակը «Ոսկե ագռավի» արձանիկն է


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 60 անգամ