Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռեժիսորի պահանջով հետախուզում է հայտարարվել ռեժիսորի նկատմամբ

09.07.2022


Մի քանի տարի առաջ Լատվիա տեղափոխված ռուսաստանցի ռեժիսոր, «Արտդոկֆեստ» փառատոնի նախագահ Վիտալի Մանսկու նկատմամբ հայտարարվել է դաշնային հետախուզում։ Դրա համար հիմք է հանդիսացել Մոսկվայի միջազգային կինոփառատոնի նախագահ, ռեժիսոր Նիկիտա Միխալկովի հայտարարությունը։ Նա Մանսկուն մեղադրում է իրեն զրպարտելու և մոսկովյան կինոփառատոնում գողության մասին մտքեր արտահայտելու համար։ Այդ մասին «teatral-online.ru»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։

Երեք ամիս առաջ հայտնի հեռուստալրագրող Քսենյա Սոբչակին տված իր հարցազրույցում Մանսկին հայտարարել էր, որ Մոսկվայի միջազգային կինոփառատոնում գողանում են բյուջեի ոչ պակաս քան 85 տոկոսը։ Նույնպիսի կոռուպցիայի մեղադրանք Մանսկին հասցեագրել էր նաև «Վոլոկոլոմի սահման» և սպորտային կինոյի «Կրասնոգորսկ» միջազգային փառատոնին։ Մանսկու փաստաբանի ասելով, բոլորը, որոնց հիշատակել է նա, միաժամանակ դիմել են նաև ոստիկանությանը։

Քսենիա Սոբչակի «Զգուշացեք Մեդիա է» հոլդինգը հրապարակել է վավերագրող֊ռեժիսոր Մանսկու մեկնաբանությունը, որտեղ նա մասնավորապես նշել է․ « ․․․ Բավական է պարզապես հրապարակել փաստաթղթերը և բյուջեն։ Բայց դուք նայեք նրա փառատոնին․ Մոսկվայի միջազգային փառատոնը հեռացվել է պրոդյուսերական ասսոցիացիայից, դրան հայտնի գործիչներից ոչ֊ոք չի ժամանում, բոյկոտում են հիմնական «եդինադերժավակները», աշխարհում որևէ մեկը դրա մասին չի գրում։ Այդ ամենով հանդերձ, դրան հատկացվում են հսկայական բյուջեներ»։





Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 45 անգամ