Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Sony Music Group»֊ը վերջնականապես հեռացավ Ռուսաստանից

09.08.2022


«Sony Music Group» ձայնագրության ընկերությունը հայտարարել է Ռուսաստանից վերջնականապես հեռանալու մասին և խոստացել իր ռուսական ստոաբաժանումը փոխանցել տեղական կառավարող ընկերությանը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «lenta.ru»֊ին։

«Քանի որ պատերազմը Ուկրաինայի վրա շարունակում է թողնել ավերիչ֊հումանիտար ներգործություն, իսկ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները շարունակվում են ուժգնանալ, մենք այլևս չենք կարող պահպանել ներկայություն Ռուսաստանում»,֊ նշված է կազմակերպության հայտարարության մեջ։

«Sony Music Group»֊ը դիմել է ռուսական սթրիմինգային ծառայություններին պաշտոնական հարցումով, որպեսզի նրանք հեռացնեն այն կատարողների խաղացանկերը, որոնք կապված են իրենց ընկերության հետ։ Խոսքը արտասահմանցի երաժիշտների մասին է, օրինակ, Էդ Շիրանը և Մայքլ Ջեքսոնը։

2022թ․ մարտի 10֊ին հայտնի դարձավ, որ աշխարհի խոշորագույն ձայնագրության ընկերությունները՝ Sony Music Group և Warner Music Group կորպորացիաները դադարեցրել են գործունեությունը Ռուսաստանում։ Sony Music Group֊ը կոչ էր արել խաղաղությունը վերահաստատել Ուկրաինայում և վերջ տալ բռնություններին։ «Մենք դադարեցրել ենք գործունեությունը Ռուսաստանում և կշարունակեք օժանդակել կարիքավորների հումանիտար օգնությանը»,֊ հայտարարել էին այդ կազմակերպությունները։

Warner Music Group֊ը նույնպես դադարեցրել է գործունեությունը Ռուսաստանում, այդ թվում նաև դադարեցրել է նախագծերի մշակումները գովազդը, մարքետինգային գործունեությունը, բոլոր տեսակի նյութական արտադրատեսակների թողարկումը և ներդրումները։։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 50 անգամ