Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Լոս֊Անջելոսում կայացավ «Էմմի» մրցանակաբաշխության 74֊րդ արարողությունը

09.13.2022


Լոս֊Անջելոսում կայացել է 2022թ․֊ի «Էմմի» մրցանակաբաշխությունը։ Դա ամերիկյան հեռուստաակադեմիայի թվով 74֊րդ համանման միջոցառումն էր։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «iz.ru»֊ին։

Լավագույն դրամատիկական են ճանաչվել «Ժառանգները», իսկ կատակերգան՝ «Թեդ Լասսո» սերիալները։ Փոքր սերիալներից նշվել է «Սպիտակ լոտոս» ֆիլմը։
Լավագույն դրամատիկական դերասանուհի է ճանաչվել Զենդեյան՝ «Էյֆորիա» ֆիլմում խաղացած դերի համար։ Տղամարդկանցից այդ նույն անվանակարգում առաջնությունը տրվել է Լի Չժոն Ճժէին, որը նկարահանվել է «Կալմարների խաղը» սերիալում։

Երկրորդ տարին անընդմեջ «Էմմիի» է արժանացել Ջեյսոն Սուդեյկիսը՝ «Կատակերգական սերիալում լավագույն դերասան» անվանակարգում՝ «Թեդ Լասսո» սերիալում մարմնավորած կերպարի համար։ Իսկ կանանցից այդ անվանակարգում հավասարը չի ունեցել Ջին Սմարթը՝ «Խորամանկություններ» ֆիլմից։

«Օզարկ» սերիալի աստղ Ջուլիա Գարները մրցանակի է արժանացել դրամատիկ սերիալում երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում: Իսկ տղամարդկանց համար սահմանված այդ նույն անվանակարգում Էմմին հանձնվել է Մեթյու Մք՝ֆադյենը ՝ «Ժառանգորդները» կինոնկարից։

Նման անվանակարգերում, սակայն կատակերգական ժանրի ֆիլմերից մրցանակը շնորհվել է Բրետ Գոլդշտեյնին՝ («Թեդ Լասո») և Շերիլ Լի Ռալֆին («Էբբոթթի տարրական դպրոց»)։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 48 անգամ