Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

20֊րդ դարի սահմանումը տված արվեստագետը

09.15.2022

Եվրոպայում նախապատրաստվում են նշել նկարիչ Պաբլո Պիկասոյի մահվան 50֊ամյակը։ Ֆրանսիայի և Իսպանիայի կառավարությունները, ի դեմս այդ երկրների Մշակույթի նախարարությունների, մշակել են 42 միջոցառումներից կազմված ծրագիր՝ նվիրված այս երկու երկրներում իր ստեղծագործական կյանքի մեծ մասն անցկացրած արվեստագետի հիշատակին; Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «euronews.com»֊ին;

Պիկասոն մահացել է 1973թ․֊ի ապրիլի 8֊ին։ Այդ տարելիցին նվիրված միջոցառումները կմեկնարկեն 2023թ․֊ի հոկտեմբերին աշխարհի 38 խոշորագույն թանգարաններում։

«Մեր նպատակն է հրավիրել ուշադրություն Պիկասոյի ստեղծագործական ժառանգության և նրա աշխատանքների նշանակալիության վրա։ Եթե կա արվեստագետ, որը սահմանել է 20֊րդ դարը իր ողջ դաժանությամբ, բռնությամբ, կրքով, ծայրահեղություններով և հակասություններով, ապա, անկասկած, դա Պաբլո Պիկասոն է»,֊ հայտարարել է Իսպանիայի մշակույթի և սպորտի նախարար Միքել Իսետան։ Նա նշել է, որ իրենց կազմած ծրագիրը հնարավորություն կընձեռի նկարչին գնահատել նաև ժամանակակից դիտանկյունից, կօգնի, որպեսզի մարդիկ հասկանան այնպիսի մի նկարչի, որը կենդանի է նույնիսկ իր մահից 50 տարի հետո։

«Անհնար է թաքցնել, որ այսօր Պիկասոյի աշխատանքների շուրջ շատ քննարկումներ են լինում, հատկապես այն մասին, որը վերաբերում է կանանց նկատմամբ նրա մոտեցումներին; Որպեսզի երիտասարդ սերնդին մոտեցնենք նրա արվեստին, մենք պետք է տանք նրա ստեղծագործությունը և կյանքը ընկալելու բանալին, նաև բացենք քննարկման տեղեր՝ ընդգրկելով նրա ամբողջական գործունեությունը, ցուցադրելով դրա բոլոր սահմանները, նրա գործերի բոլոր հավանական ընթերցումները»,֊ նշել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ֊Մալաքը։

Նա նաև նշել է, որ այսօր առանձնահատուկ նշանակություն ունի Պիկասոյի հակապատերազմական «Գերնիկա» կտավը։

«Այն մեզ ուղարկում է Մարիուպոլ, Բուչա,, Նիկոլաև, Չերնիգով։ Այս նկարն ինքնին «Խաղաղության մանիֆեստ է»,֊ վերջում ընդգծել է Ֆրանսիայի մշակույթի նախարարը;


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 49 անգամ