Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ս․ Սպիվակ․ « Սովորենք ոսկուն վերաբերվել այլ կերպ, ավելի թեթև․․․»

09.20.2022



«Հենց հողագնդի վրա հայտնվեց լույսը, հայտնվեց նաև խավարը։ Հենց որ աստված հորինեց կյանքը, կողքին հայտնվեց մահը։ Այդպես էլ փողի ի հայտ գալով հայտնվեց ոչ միայն անշահախնդրությունը, այլև ագահությունը»,֊ նոր թատերաշրջանի բացման առթիվ «teatral-online.ru»֊ին տրված հարցազրույցում նշել է Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի Ֆանտանկայի վրա գտնվող երիտասարդական թատրոնի գեղարվեստական ղեկավար Սեմյոն Սպիվակը։

Ռեժիսորը կարծում է, որ ներկա սերունդներին հենց այդպիսի ժամանակաշրջան է բաժին ընկել։ Նրա կարծիքով այդ ժամանակի մեջ փողի ու ոսկու միջոցով ընթանում է մարդկության ամենից դժվար, ամենածանր փորձության գործընթացը։

«Եթե մենք դրան դիմանանք, սովորենք ոսկուն վերաբերվել այլ կերպ, ավելի թեթև ապա կրկին կգտնենք փոխըմռնում, կդառնանք եղբայրներ»,֊ նշել է Սպիվակը։





Լուսանկարն՝ ըստ «teatral-online.ru»֊ի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 46 անգամ