Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նշանավոր Տրետյակովյան թանգարանում կատարվել է գողություն

09.22.2022

Մոսկվայի «Նոր Տրետյակովյան» թանգարանից անհայտ անձինք գողացել են երիտասարդ նկարչուհի Եկատերինա Սկիբայի «Ալիք» նկարը։ Այդ մասին «ՏԱՍՍ»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»։

Նկարն ունի 18x24 սմ չափսեր։ Հեղինակն այն վրձնել է 2021թ․֊ին։

Նկարը անհետացել է այս նշանավոր թանգարանում ընթացող «Արվեստների ռուսական մրցանակ» խորագրով ցուցահանդեսից։

Ըստ իրավապահ մարմինների նկարը գնահատվում է 80 հազար ռուբլի։

Հատկանշական է, որ նման ցուցահանդեսի անցկացման մասին նկարչուհին տեղեկացել է սոցիալական ցանցերից։ Նա այստեղ ներկայացրել է 4 ստեղծագործություն։

Ոստիկանությունը նկարի անհետանալու մասին իմացել է հեղինակից։ Նա իրավապահներին է դիմել ցուցադրանքում իր աշխատանքը չգտնելուց հետո։

Հարուցվել է քրեական գործ։ Հանցագործության այս հատկանիշներով ՌԴ֊ի քրեական օրենսգիրքը սահմանում է երկու տարվա ազատազրկում։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 53 անգամ