Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նրան կանգնեցրել էին շարիաթի կանոնների պահպանությունը վերահսկող ոստիկանները

09.26.2022

Իրանցի անկլախ կինեմատոգրաֆիստներ Ալի Աբբասին, Շիրին Նեշաթը և Բահման Ղոբադի Փենը իրենց 22֊ամյա հայրենակցուհի Մահսի Ամինի մահվան կապակցությամ, հանդես են եկել բաց նամակով։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «deadline.com»֊ին։

Աղջիկը վախճանվել էր բարքերի ոստիկանության աշխատակիցների կողմից ծեծի ենթարկվելու պատճառով՝ հեջաբը ըստ սահմանված կանոնների չկրելու համար;

Բաց նամակի հեղինակները կոչ են անում աշխարհի իրենց գործընկերներին պաշտպանել Իրանի ժողովրդի իրավունքները։

«Խիզախ իրանցիները, արդեն մի ամբողջ շաբաթ դիմակայելով ճնշող ուժերի համառ, դաժան և հաճախ մահաբեր հարձակումներին, դուրս են եկել փողոցներ՝ գոռալով «կին, կյանք, ազատություն», նշել են բաց նամակի հեղինակները։

Նրանք ընդգծել են, որ անհրաժեշտ է սատար կանգնել քաղաքացիներին, որոնք ընդհարվում են մշտական, դաժան և հաճախ մահացու հարձակումների՝ պատժիչ ուժերի կողմից»։ Կինեմատոգրաֆիստները հայտարարել են, որ Իրանի կառավարությունը խեղդում է այդ մարդկանց ձայները՝ սահմանափակելով համացանցից օգտվելու հնարավորությունները։

Կինեմատոգրաֆիստները իրենց օժանդակությունն են հայտնել «իրանցի անվախ կանանց և տղամարդկանց» և ընդգծել են, որ ողջ ուժով ձգտում են նկարահանել և վավերագրել պատմությունը իր զարգացման չափերով»։

Հիշեցնենք, սեպտեմբերի 16֊ին 22 տարեկան Մահսա Ամինին Թեհրան էր ժամանել հարազատներին տեսության։ Այստեղ, փողոցում նրան կանգնեցրել էր շարիաթի կանոնների պահպանությունը վերահսկող ոստիկանական խումբը․․․

Ավելացնենք, որ Թեհրանի ոստիկանապետ Սարդար Հուսեյն Ռահիմին աղջկա մահը համարել էր դժբախտ պատահար։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 91 անգամ