Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Եռանկարը ձեռք է բերել ոչ թե շեյխուհին, այլ միլիարդատիրուհին

01.17.2014

Ֆրենսիս Բեկոնի «Լյուսեն Ֆրեյդի երեք ճեպանկարները» եռանկարը, որը վաճառվել էր 2013թ.-ի նոյեմբերին ռեկորդային 142,4 մլն դոլարով «Christies»-ի աճուրդում, ձեռք է բերել ոչ թե Կատարի շեյխուհի Մայասսա Ալ-Թանին, ինչպես համարվում էր նախկինում, այլ ամերիկացի միլիարդատիրուհի Էլեյն Ուինը, հաղորդում է «РИА Новости»-ն՝ հղում անելով «The New York Times» պարբերականին:

Նկարչի կողմից 1969 թ.-ին ստեղծված եռանկարը, որը համարվում է նրա լավագույն ստեղծագործություններից մեկը, աճուրդի է դրվել առաջին անգամ և ունեցել է 85 մլն դոլար նախնական արժեք, սակայն ի վերջո, վաճառվել է 142,4 մլն դոլարով, որը ռեկորդային գին է այս նկարչի աշխատանքների համար:

Անցյալ տարվա դեկտեմբերի վերջերից մինչև 2014թ.-ի մարտ ամիս նկարը ցուցադրվելու է ԱՄՆ-ի Պորտլենդ քաղաքի գեղեցիկ արվեստների թանգարանում:

Նկարի տիրուհին դարձած Էլեյն Ուինի նախկին ամուսինը հայտնի է, որպես ներկայիս Լաս-Վեգասի նկարագիրը որոշող և իր խաղատան միջոցով բազմաթիվ միլիոնների տիրացած մարդ: Բայց արվեստի աշխարհում նա հայտնի է Պաբլո Պիկասոյի «Երազ» նկարը ակամա վնասելով, որի պատճառով նա ստիպված չեղյալ համարեց կտավը վաճառելու նախօրեին կատարած 140 մլն դոլարի գործարքը:

Նշենք, որ այնուամենայնիվ, 2012թ.-ի մարտին միլիարդատիրոջն, հաջողվեց այդ նկարով աշխատել ավելի մեծ գումար՝ 155մլն դոլար:
    Դիտվել է 684 անգամ