Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնում և մի շարք մշակութային օջախներում բացվել են զորակոչի կետեր

09.28.2022

Մոսկվայի Ռոման Վիկտյուկի թատրոնում բացվել է զորակոչային կետ։ Հաստատության շենքի ճակատից հեռացվել է «Մեռած հոգիներ» բեմադրության ազդագիրը։ Այդ մասին տեղեկացնում է «raglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Զորակոչված քաղաքացիներից մեկի ընկերուհին «Զգույշ։ Մոսկվա» տելեգրամ֊ալիքում տեղեկացրել է, որ ազդագիրը գրավել է զորակոչվածների և նրանց ուղեկիցների ուշադրությունը։ Նրանք լուսանկարվել են այդ ֆոնի վրա։

«Այսօր Ստրոմինկա փողոց, զինկոմիսարիատից Ռոման Վիկտյուկի թատրոն են ուղարկվել զորակոչիկներ՝ հետագայում Նարո֊Ֆոմինսկ ուղարկվելու համար։ Ահա թատրոնի պատի վրայի այսպիսի ազդագրով մենք ճանապարհեցինք մեր տղաներին»,֊ գրել է զորակոչվածի ընկերուհին։

Նշենք, որ թեև թատրոնի ճակատային մասից մեծադիր ազդագիրը ավելի ուշ հեռացվել է, սակայն դրա փոքրամասշտաբ չափերովը շրջակա մի քանի կետերում մնացել են, իսկ շենքին մոտենալն անհնար է դարձել, քանի որ այն շրջապատվել է արգելապատնեշով և դրա մոտ հերթապահում են ռոսգվարդիայի զինվորները։

Ռոման Վիկտյուկի թատրոնում սեպտեմբերի 24֊ից մինչև հոկտեմբերի 9֊ը ներկայացումները «տեխնիկական պատճառներով» չեղյալ են հայտարարվել։ Թատրոնի ղեկավարները որևէ բացատրություն չեն տալիս։ Լիկվիդացված «Էխո Մոսկվի» ռադիոկայանի լրագրողուհի Քսենիա Լարինայի տեղեկացմամբ թատրոնը տեղափոխվել է «հեռակա գործունեության»։

Զորակոչային կետեր են բացվում նաև Մոսկվայի այլ մշակութային հաստատություններում։ Այդ մասին իր տելեգրամ֊ալիքում գրել է արվեստաբան Քսենիա Կորոբեյնիկովան։ Ըստ նրա, այդ նպատակի համար զբաղեցվել են Դարվինի թանգարանը, Մոսկվայի թանգարանի մի մասնաշենքը, ԶԻԼ գործարանի մշակույթի տունը և մի շարք գրադարաններ․․․






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 41 անգամ