Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Անդրեյ Զվյագինցևը չի ցանկանում մաս դառնալ երկրում ընդունվող «խելահեղ որոշումների»

09.29.2022

Ռուսաստանցի հայտնի կինոռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը դուրս է եկել այդ երկրի Կինեմատոգրաֆիստների միությունից, հրաժարվել է որպես ժյուրիի անդամ աշխատանքը շարունակել «Նիկա» և «Ոսկե արծիվ» կինոմրցույթներում։ Ավելի վաղ Զվյագինցևը ռեժիսորներ Պավել Չուխրայի, Նիկոլայ Դոստալի, Վլադիմիր Կոտովի և Վերա Ստորոժևայի հետ հեռացել էր Ռուսաստանի օսկարյան կոմիտեից, որպես բողոքի նշան ամերիկյան «Օսկար» մրցանակաբաշխությանը Ռուսաստանի կողմից ֆիլմ չներկայացնելու այդ կառույցում ընդունած որոշման դեմ։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Ռուսական РБК լրատվամիջոցը հղում անելով ռեժիսորին, նշում է, որ կինեմատոգրաֆիստների միությունից և այդ երկրում անցկացվող հայտնի կինոփառատոների մրցավարական հանձնաժողովներից նրա հեռանալը բացատրվում այն բանով, որ չի ցանկանում մաս դառնալ երկրում ընդունվող «խելահեղ որոշումների»։

Օսկարյան կոմիտեից Զվյագինցևը հեռացել է այն նույն պատճառներով, ինչ֊որ կառույցի նախագահ Չուխրայը։։

«Երբ դու մամուլից ես իմանում քո կողմից ղեկավարվող կազմակերպության որոշման մասին, արդեն հայտարարված որոշման մասին՝ Ռուսաստանի կողմից այս տարի չառաջադրել կինոնկար, ինչպիսի քաղաքական, գեղագիտական կամ բարոյական մտածումներով էլ առաջ քաշած լինեն նրանք, ովքեր անհատապես կայացրել են այդպիսի որոշումներ, դա հանձնաժողովի մի քանի անդամների կողմից աղաղակող վոլյունտարիզմ է, որոնք երևակայում են, որ իրականության իրենց ամենատես և ինքնակամ տեսլականները բավական են»,֊ նշել է Զվյագինցևը։





Այս թեմայով այլ հղումներ-1

Այս թեմայով այլ հղումներ-2


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 77 անգամ