Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կ․ Սերեբրեննիկովը «Տարվա ռեժիսոր» է ըստ «Opernwelt» ամսագրի վարկածի

09.29.2022

Գերմանական հեղինակավոր «Opernwelt» ամսագիրը տարվա լավագույն ռեժիսոր է հռչակել Ուկրաինայում սկսված պատերազմի համատեքստում Եվրոպա արտագաղթած ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովին։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուր» ֊ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Հայտնելով ռեժիսորին այդ հաճելի լուրը, ամսագիրը խնդրել է արվեստագետին «․․․ շարունակել նույն ոգով»։

«Opernwelt» ամսագիրը օպերայի, օպերետի և բալետի ոլորտներում մասնագիտացած հրատարակություն է։ Այն նորություններ է ներկայացնում ընթացիկ բեմադրությունների մասին, հրապարակում դիմանկարներ կոմպոզիտորների և կատարողների մասին, ներկայացնում օպերային թատրոնների մասին հոդվածներ, անդրադառնում պատմական և ժամանակակից թեմատիկ սյուժեների՝ արվեստի այդ ժանրերի համաշխարհային անց ու դարձից։

Ամսագիրը «Տարվա ռեժիսոր», «Տարվա բեմադրություն», «Տարվա պրեմիերա» անվանակարգերով ընտրում է բեմարվեստի աչքի ընկած արվեստագետներին։ Այդ ընտրությունը իրականացվում է 50 քննադատների երաշխավորությամբ։

Սովորաբար «Opernwelt» ամսագրի կողմից նման պատվի են արժանանում գերմանալեզու երկրների արվեստագետները։ Սակայն ոչ գերմանալեզու արվեստագետի ներկա ընտրությունը ամսագիրը կատարել է առաջին անգամ։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 84 անգամ