Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնները ցուցակագրում են զորակոչից ազատվելու ենթակա արտիստներին

10.04.2022

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքի թատրոնները կազմում են իրենց այն աշխատակիցների անվանացանկը, որոնց առաջարկում են համարել բանակային զորակոչի համար իմունիտետով օժտված։ Այդպիսիներին թատրոնները իշանություններից խնդրում են համարել ժամանակավոր զորակոչից ազատվածներ։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am․»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

«Քաղաքի վարչակազմը ցանկանում է պաշտպանել իր կազմակերպությունները և ձեռնարկությունները»,֊ ասել է Եկատերինբուրգի տիկնիկային թատրոնի տնօրեն Պյոտր Ստրաժնիկովը։ Նրա ասելով, այդ ցանկում առաջին հերթին ընդգրկվել են այն արտիստները, առանց որոնց անհնար է թատրոնի աշխատանքը՝ գումարած այն մասնագետները, որոնք մասնակցում են «ներկայացումներն անցկացնելու վրա»։

Սրա հետ միասին Եկատերինբուրգի քաղաքային իշխանությունները զորակոչի ենթակա արտիստներին իմունիտետով օժտելու հարցին որևէ մեկնաբանություն տալուց հրաժարվում են։

Իսկ տիկնիկային թատրոնի տնօրենի ասելով ցուցակներ կազմելու այս գործընթացը քաղաքի թատրոնները սկսել են դեռևս սեպտեմբերի 30֊ից։ Այդ օրը Ռուսաստանի թատերական գործիչների միության նախագահ Ալեքսանդր Կալյագինը նամակով դիմել էր թատրոններին, խնդրելով արագ կարգով ներկայացնել զորակոչված մասնագետների ցուցակները և տեղեկատվություն այն մասին, թե ինչպե՞ս է դա անդրադարձել թատրոնների աշխատանքների վրա։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 75 անգամ