Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ինքնասպան է եղել ВГИК-ի նախկին ռեկտոր Ալեքսանդր Նովիկովը

10.05.2022

Մոսկվայում, 86 տարեկա հասակում ինքնասպան է եղել Կինոյի համառուսաստանյան պետական ինստիտուտի (ВГИК) նախկին ռեկտոր Ալեքսանդր Նովիկովը; Նա այդ հայտնի կրթական հաստատությունը գլխավորել է 1987֊2007 թվերին։ Այդ մասին «teatral-online»֊ru»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։

Ալեքսանդր Նովիկովի մարմինը հայտնաբերել են հարազատները՝ իր բնակարանի սանդղավանդակում։ Նա մահից առաջ թողել է այսպիսի երկտող․ « Անհնար է հանդուրժել հանգամանքների համատեղումը ֆիզիոլոգիայի, հոգեբանության, հաղորդակցության ոլորտներում։ Բոլորիդ ցանկանում եմ ամենայն բարիք այսօրվա և ապագա կյանքում՝։ Ես շատ հեռու չեմ գնացել իմ բնակարանից, հրաժեշտ եմ տալիս, ափսոսում եմ այն տհաճությունների համար, որ ակամա կարող էի պատճառել․․․ Խոնրհվում եմ ВГИК-ին»։

Նախնական տվյալներով բռնի մահվան նշաններ չեն հայտնաբերվել։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 66 անգամ