Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նկարահանվել է դիփֆեյք տեխնալոգիայով աշխարհում առաջին սերիալը

10.10.2022


Ռուսաստանում դիփֆեյք տեխնալոգիայով նկարահանվել է աշխարհում առաջին վեբ֊սերիալը։ Այդ մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ․֊ը։

Դիփֆեյք տեխնալոգիայով նկարահանումները ունեն որոշակի առանձնահատկություններ։ Օրինակ, դրանք թույլ չեն տալիս օգտագործել խոշոր պլանները, պահանջում են որոշակի պայմաններ՝ կապված նաև լուսավորության և օպտիկայի հետ ։ Բացի այդ, նկարահանումների ընթացքում զգալիորեն սահմանափակվում է կադրում դերասանների շարժման և դիրքավորման ամպլիտուդը։ Այդ տեխնալոգիայով նկարահանումները ժամանակատար են և պահանջում են բազմաթիվ դուբլեր;
Առաջին վեբ֊սերիալը ստացել է «ՏԻՄժեյսոն» վերնագիրը։ Այն թեթև կատակերգական ժանրի ֆիլմ է, որտեղ երգիծանքով ներկայացվում է ռուսաստանյան կենցաղի մեջ հայտված օտարական Սթեյթեմը։

Սերիալի դեպքերը տեղի ենունենում 2027թ․֊ին։ Ռուսաստանում 5֊ամյա նկարահանումներից հետո Սթեյթեմը որոշում է մնալ և ապրել այդ երկրի մի գյուղում։ Նրա 60֊ամյակը նշելու համար գյուղ են ժամանում բարեկամները՝ Ռիվզը, Ռոբբին և Փաթթինսոնը, որոնց կերպարները ֆիլմի հեղինակները ստեղծել են դիփֆեյք տեխնալոգիայով։ Ըստ այդ տեխնոլոգիայի արհեստական ինտելեկտի միջոցով ստեղծվում է սինթետիկ կոնտենտ , որում մարդու դեմքը փոխարինվում է լուսանկարում կամ տեսագրության մեջ պատկերված մեկ այլ դեմքով կամ աուդիո տարածությամբ։

Այս դեպքում ռուս դերասանները ֆիլմում հանդես են գալիս ամերիկյան դերասաններ Ջեյսոն Սթեյթեմի, Մարգո Ռոբբի, Քիանու Ռիվզի և Ռոբերտ Փաթթինսոնի կերպարներով։

Դերասանների կերպարների օգտագործումը ծաղրանմանակող կամ երգիծական դիփֆեյքեր ստեղծելու համար, չի արգելվում։ Բայց դիփֆեյքը չպետք է վարկաբեկի մարդու պատիվը, արժանապատվությունը, գործարարական համբավը և չտա անձնական բնույթի տեղեկատվություն։

«Տեսագրության կերպարը կարող է ճանաչելի լինել և կապ ունենալ բնօրինակ կերպարի հետ։ Սակայն ծաղրանմանակողի աշխատանքի բնույթը պետք է լինի անհատականան։ Նման դեպքում որոշումը ընդունում է տվյալ նկարահանման մոդերատորը, որտեղ տեղադրվելու է կոնտենտը։»,֊ նշել է սերիալն ստեղծող «Agenda Media Group»֊ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Պարֆունը և ավելացրել, որ դրանով հանդերձ մոդերատորի գնահատականը սուբյեկտիվ է և պահանջում է ոլորտի օրենսդրական կարգավորում։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 67 անգամ