Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պատժել Երգչուհուն մեկ այլ երգչուհու հետ համերաշխ լինելու համար

10.11.2022


Ռուսաստանի անվտանգության և կոռուպցիայի դաշնային նախագծի ղեկավարությունը խնդրել է Գլխավոր դատախազությանը երգչուհի Նատալյա Վետլիցկայային ճանաչել օտարերկրյա գործակալ։ Այդ մասին Telegram-ի SHOT ալիքի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «lenta.ru»֊ին։

Երգչուհին իր սոցիալական ցանցի էջերում մի քանի անգամ քննադատորեն է արտահայտվել Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրականացվող «հատուկ գործողության» մասին։ Բացի այդ, նա իր համերաշխությունն է հայտնել երգչուհի Ալլա Պուգաչովային՝ համացանցի իր սոցիալական տիրույթում տարածելով Պուգաչովայի այն արտահայտությունը, որ ռուսաստանցիներից շատերը նախկինում ճորտեր էին, իսկ այժմ վերածվել են ստրուկների։

Ռուսաստանի անվտանգության և կոռուպցիայի դաշնային նախագծի ղեկավարությունը նաև նշել է, որ այս պահին Վետլիցկայան ապրում է Իսպանիայում։

Առաջարկվել է ստուգում անցկացնել և երգչուհուն պատասխանատվության ենթարկել նաև ՌԴ զինված ուժերը վարկաբեկելու մասին հոդվածի հատկանիշներով։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 73 անգամ