Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Աղբյուրը հայտնել է, որ որոշումները «ակնհայտորեն վաղաժամկետ են և անմշակ»

10.12.2022


Ռուսաստանի մշակույթի նախարարությունը երկրի տարածաշրջաններում իր գործող ոլորտային հաստատություններին խորհուրդ է տվել զվարճանքի միջոցառումները փոխարինել ուսուցողականով։ Այդ մասին «interfax.ru»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։

«Առջևում ամանորն է։ Դա շատ ջերմ, շատ ընտանեկան տոն է։ Դա չի նշանակում, որ երեխաները կմնան առանց տոնակատարության։ Ոչ մի դեպքում մենք նրանց չենք թողնի առանց Ձմեռ Պապիկի։ Բայց և այնպես, այն ամենն ինչն առնչվում է զվարճալի միջոցառումներին, մենք արագ փոխում ենք լուսավորչականով․․․»,֊ հայտարարել է ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան։

Ավելացնենք, որ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի իշխանությունները հայտարարել են, որ ամանորի տոնակատարությունները չեղյալ են համարում, բացի տոնածառից և ընտանեկան միջոցառումներից, իսկ տնտեսված միջոցներով օժանդակություն կհատկացնեն զորակոչվածներին։ Նման որոշում են կայացրել նաև Լենինգրադի մարզային իշխանությունները։

Կրեմլի աղբյուրը հայտնել է, որ այդ որոշումները «ակնհայտորեն վաղաժամկետ են և անմշակ»։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 74 անգամ