Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռուսաստանի կինոթատրոնների կեսը հայտնվել է փակվելու վտանգի տակ

10.18.2022

Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների համապատկերում երկրի տնտեսության այլ ոլորտների համեմատությամբ առավել շատ տուժում է կինովարձույթը, որը, հիմնականում, կապված է օտարերկյա ֆիլմերի ներմուծման հնարավորության բացակայության հետ։ Այդ մասին Ռուսաստանի դաշնային խորհրդում հնչող գնահատականները փոխանցում է «Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Դաշնային խորհրդում նույնիսկ արձանագրել են երկրի կինոթատրոնների 50 տոկոսը փակելու ռիսկի առկայություն։

Կինոթատրոններում անբավարար խաղացանկը մոտ ամիսներին իր հետ կբերի հասույթի ավելի քան 80 տոկոսի նվազում, որն էլ կդառանա կինոդահլիճների ուղիղ կեսի փակման պատճառ։

«ՌԴ֊ն լքած օտարերկրյա ընկերությունների ֆիլմերի ծավալը լրացնելը կարճաժամկետ հեռանկարում անհնար է» ,֊ արձանագրել են ՌԴ օրենսդիրները։ Նրանք նաև ընդգծել են, որ ֆիլմերի գնորդները և պրոդյուսերները, որոնք շարունակում են ֆիլմեր թողարկել Ռուսաստանում, միաժամանակ աշխատանքներ տանելով Ասիայից, Լատինական և Հարավային Ամերիկայից լրացուցիչ կոնտենտներ ներգրավելու համար։ Բացի այդ կրկնակի վարձույթ են իջեցվել շատ ռուսական և խորհրդային դասական կինոնկարներ․․․

Սակայն այդ ձեռնարկումները նաև հնդկական և կորեական կինոնկարների ցուցադրությունները «ի վիճակի չեն վերադարձնել մասսայական հանդիսատեսին կինոթատրոններ՝ առանց մեծ, դիտարժան ռուսական կինոյի», արձանագրվել դաշնային խորհրդի անդամներին ներկայացված փաստաթղթերում։

Ռուս սենատորները նաև արձանագրել են, որ, հանրագումարային առումով անգամ, ձեռնարկված միջոցները չեն համալրում ոլորտի կորցրած հասույթի անգամ 10 տոկոսը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 64 անգամ