Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Շրի Լանկացի գրող Շեհան Քարունատիլական դարձել է Բուքերյան մրցանակակիր

10.19.2022


2022թ․֊ի Բուքերյան մրցանակը շնորհվել է Շրի Լանկացի գրող Շեհան Քարունատիլակայի «Մաալի Ալմեյդիի Յոթ լուսինը» վեպին։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «thebookerprizes.com»֊ին։

Հաղթող վեպը պատմում է զոհված զինվորական լուսանկարիչ Մաալի Ալմեյդայի մասին, որը փորձում է անդրշիրիմյան կյանքում բացահայտել իր սպանության պատճառը և կապ հաստատել հարազատների հետ։ Նա ունի «յոթ լուսիններ» (յոթ ամիս), որի ընթացքում փորձում է լուծել իր մահվան առեղծվածը։ Այդ հարցում առաջնային դեր ունեն նրա կատարած լուսանկարները, որոնք կարող են ցնցել պատերազմից տուժած ողջ Շրի Լանկան․․․

Քարունատիլական աշխատել է որպես գովազդային պատճենահանող, ինչպես նաև գրել է երգեր, սցենարներ և ճանապարհորդական պատմություններ։ Նա երկու վեպի հեղինակ է, որոնցից մեկը հեղինակին բերեց բրիտանական պատվավոր Բուքերյան մրցանակ։

Գրողի պարգևատրության արարողությունը կայացել է Լոնդոնում, հոկտեմբերի 17֊ին։

Բուքերյան միջազգային մրցանակը հիմնվել է 2004թ.-ին և շնորհվում է մրցույթում հայտավորված, անգլերեն լեզվով գրված վեպերի օտարերկրացի հեղինակներին։ Իսկ Մեծ Բրիտանիայում այս մրցանակաբաշխությունը անցկացվում է 1969թ․֊ից։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 

Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 64 անգամ