Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վախճանվել է սցենոգրաֆ Անդրիս Ֆրեյբերգը

10.19.2022

Կյանքի 85֊րդ տարում վախճանվել է հայտնի լատիշ սցենոգրաֆ, Լատվիայի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր, Լատվիայի օպերայի և բալետի ազգային թատրոնի գլխավոր նկարիչ Անդրիս Ֆրեյբերգը։ Այդ մասին Լատվիայի թատերական գործիչների միության նախագահ Օյարս Ռուբենիսի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

«Բոլոր ժամանակների խոշորագույն արարիչներից մեկը»,֊ այսպես է բնութագրել Օյարս Ռուբենիսը Անդրիս Ֆրեյբերգին։

Ֆրեյբերգը 1965 թ․֊ին ավարտել է Լատվիայի գեղարվեստի ակադեմիան և անցել մասնագիտական գործունեության Լատվիայի մի շարք թատրոններում։ Նա բեմադրություններ պատրաստելու համար ստեղծագործել է նաև Մերձբալթյան մյուս երկրներում, ինչպես նաև Հայաստանի, Լեհաստանի, Թուրքմենիայի, Գերմանիայի, Վենեսուելայի մի շարք այլ երկրների թատրոններում։

Նա ավելի քան 200 սցենոգրաֆիաների հեղինակ է։

Անդրիս Ֆրեյբերգը նաև զբաղվել է մանկավարժությամբ, բազմաթիվ պատվավոր մրցանակների դափնեկիր է։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 61 անգամ